fbpx
Քաղաքականություն

Ղալաթ ենք արել, որ ստորագրել ենք․ Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական օրենք ա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը:

«Սահմանադրության մեջ գրած ա, որ ես էս տան պապան եմ, իմ կնիկն էլ մաման ա: Իմ տղերքն էլ պապա էլ ունեն, մամա էլ ունեն: Հիմա սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը: Պատկերացնում եք, երկու տղա գան, երեխեքն ասեն՝ պապաներն եկան, պապա-1, պապա-2: Խայտառակ չենք, ամոթ ա»,-ասաց Սարոյանը:

Հիշեցմանը, որ այդ կոնվենցիան ՀՀԿ-ական իշխանությունն է ստորագրել, նա արձագանքեց. «Ղալաթ ենք արել, որ ստորագրել ենք: Թող միասեռականները գողտու ապրեն իրենց համար, ո՞վ է խանգարում: Անպայման պետք է տուն, ընտանիքն էլ հարամե՞ք: Հետո՞: Եվրոպացին սենց ասեց, նենց ասեց. Հո պլեն չե՞նք ընկել դրանց ձեռը, ջհանդամ, թե չասեց»:

Նա վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը չի թողնի, որ այդ կոնվենցիան անցնի:

Սարոյանը խոստովանեց, որ ժամանակին, երբ ստորագրվել է փաստաթուղթը, իրենց դրա մասին չեն ասել. «Որ իմանայինք, սաղին խայտառակ կանեինք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ