Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժուլիեն Գոտիեն զոհվել է Կանադայում արջի հարձակման հետեւանքով: Այդ մասին հաղորդել է France Musique-ը: 44-ամյա Գոտիեն ուղեկցուհու հետ ճամփորդում էր «Canoë-camping dans le grand nord canadien, sons, photos… et violoncelle!» («Կանոեով ճանապարհորդություն կանադական մեծ հյուսիսով, հնչյուններ, ֆոտո… եւ թավջութակ») մշակութային նախագծի շրջանակներում:
Օգոստոսի լույս 15-ի գիշերն արջը հարձակվել է կոմպոզիտորի վրա, երբ նա քնած էր վրանում: Կենդանին ճանկել է Գոտիեի պարանոցից եւ քարշ տվել անտառ:
Երաժշտի մարմինը հայտնաբերվել է հաջորդ օրը: