fbpx
Աշխարհ

Մադուրոն հաղորդագրություն է փոխանցել Պուտինին

Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին է փոխանցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հասցեագրված հաղորդագրությունը:

«Ես ինձ հետ բերել եմ մեր նախագահ Նիկոլաս Մադուրոյի անձնական շնորհակալությունը նախագահ Վլադիմիր Պուտինին, Ձեզ, Ձեր կառավարությանը, Ձեր ժողովրդին՝ ցուցաբերած աջակցության և օգնության համար»,- հայտարարել է Ռոդրիգեսը:

Լավրովը հավաստիացրել է, որ Մոսկվան միշտ համերաշխ կլինի Վենեսուելայի հետ և մտադիր է հակազդել Կարակասի վրա գործադրվող ճնշմանը:

«Մենք միշտ համերաշխ կլինենք ձեզ հետ պաշտպանելու յուրաքանչյուր ժողովրդի իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքը»,- ասել է Լավրովը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նրա վենեսուելացի գործընկեր Վլադիմիր Պադրինո Լոպեսը պայմանագիր են ստորագրել ռազմանավերի այցերի վերաբերյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ