«Ժամանակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 11-ին լրանում է վերջնաժամկետը, որից հետո «Լիդիան Արմենիան» Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն չստանալու դեպքում կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ մինչև այդ ժամկետը ինքը հանքավայրը կազատի ցուցարարներից և կապահովի ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ոստիկանական գործողությունները կսկսվեն սեպտեմբերի 4-ից՝ այն հաշվարկով, որ մեկ շաբաթվա ընթացքում ամեն ինչ ավարտված լինի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։