Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժամանակին՝ 2003թ-ին Դեբեդի գետավազանի էկոլոգիական հարցերով զբաղվելու ընթացքում, տեղեկություններ ձեռք բերեցինք Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերագործարկմանը զուգահեռ՝ 1997թ-ից Ալավերդի ծննդատնից հղիության ընթացքի վերաբերյալ տվյալներ:
Ուրեմն` ինչ օրինաչափություն բացահայտվեց. գործարանի վերագործարկման տարիներին զուգահեռ՝ 1997թ-ից մինչև 2003թ.-ը, աճում էր անոմալ ծնունդների, վիժումների, վաղաժամ ծնունդների թիվը:
Կգտնեմ մեր հրապարակումը և կներկայացնեմ:
Հարցը հետևյալում է:
Ներկայացրե՛ք խոշոր շահագործվող հանքերի շրջակա բնակավայրերում բնակչության առողջության վերաբերյալ ամբողջական տվյալներ՝ ըստ կոնկրետ հիվանդությունների:
Ուղղակի հանրային իրազեկման համար:
Նաև, թե ինչքան է պետությունը ֆինանսներ հատկացնում այդ հիվանդություններով մարդկանց բժշկական սպասարկման համար»:
https://www.facebook.com/asakunts/posts/2148752122091239