fbpx
Սպորտ

Հուսով եմ՝ Նուրմագոմեդովը կպարտվի Պորյեին․ Գեթժի

MMA-ի 30-ամյա մարզիկ Ջասթին Գեթժին հույս է հայտնել, որ UFC-ի թեթև քաշի անպարտելի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը գալիք մենամարտում կպարտվի Դասթինա Պորյեին։

Գեթժին նշել է, որ երկրպագուները սիրում են այդ սպորտտ իր անկանխատեսելիության համար։ Ամերիկացին կարծում է, որ Պորյեն բոլոր տվյալները ունի՝ Խաբիբին պարտության հասցնելու համար։

«Դասթինը շատ լավն է։ Նա հաղթեց ինձ, հուսով եմ, որ կհաղթի նաև Նուրմագոմեդովին։ Ես Խաբիբին չէի տեղափոխի պարտեր, պետք է ուղղակի կանգնեցնել իր անցումները։ Սկզբում պետք է ոչնչացնել իր ոտքերը լոուքիք հարվածներով, իսկ հետո աշխատել իրանով», – ասել է Գեթժին The Schmo-ին տված հարցազրույցում։

Նուրմագոմեդովի և Պորյեի մենամարտը կկայանա սեպտեմբերի 7-ին Աբու-Դաբիում։

Հիշեցնենք, որ ռուս մարտիկը 27 անգամ է մենամարտել ու բոլորում հաղթանակ է տոնել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ