Օգոստոսի 19-20-ը տեղի ունեցավ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի (ք. Երևան) պատվիրակության այցը Ղազախստան՝ մայրաքաղաք Նուր-Սուլթանում Թումո կենտրոն հիմնելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Ղազախստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Այցի ընթացքում կայացան Թումո կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հանդիպումները ՂՀ վարչապետ Ասկար Մամինի և ՂՀ կրթության ու գիտության նախարար Ռախիմկուլ Այտմագամբետովի հետ:
Օգոստոսի 20-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և մասնագիտական կրթությամբ զբաղվող «Քասիպկոր» հոլդինգ» ոչ առևտրային բաժնետիրական ընկերության միջև ստորագրվեց հուշագիր փոխըմբռնման և համագործակցության մասին:
Հանդիպումներին մասնակցեցին Ղազախստանում ՀՀ դեսպան Գ.Ղալաչյանը, ՂՀ խորհրդարանի հայազգի պատգամավոր Ն.Միքայելյանը և հայ համայնքի ներկայացուցիչ, բարերար Ա.Հարությունյանը:
Այցի շրջանակներում պատվիրակությունն այցելեց ՀՀ դեսպանություն և ղազախական մի շարք կրթական հաստատություններ»,-նշված է գրառման մեջ:
https://www.facebook.com/armembkz/posts/2541618162565515