Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին ընդունել է «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի պատմությանը, պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, կրթության և գիտության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահը կարևորել է նման հանդիպումների և քննարկումների անցկացումն՝ այն համարելով հետաքրքիր ու օգտակար: