fbpx
Սպորտ

Ռակիտիչը կարող է վարձակալությամբ տեղափոխվել Յուվենտուս

«Բարսելոնա»-ին չի հետաքրքրում կիսապաշտպան Իվան Ռակիտիչին «Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանի հետ փոխանակալու տարբերակը:

Կատալոնացիները խնդիրներ ունեն՝ կապված կիսապաշտպանների թվի մեծ լինելու հետ, այդ պատճառով նրանք մտադիր են խորվաթ ֆուտբոլիստին ընդգրկել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի գործարքի մեջ։ Հնարավոր է նաև, որ Ռակիտիչը վարձակալությամբ հեռանա՝ 2020 թվականի ամռանը տրանսֆերը ամբողջական գնելու պարտավորությամբ։ Նման տարբերակը ձեռնտու է «Յուվենտուսին», քանի որ այժմ ակումբը միջոցներ չունի խորվաթ ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերի համար։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Ռակիտիչը կցանկանար մնալ «Բարսելոնայում» և երկարաձգել պայմանագիրը, սակայն իրադարձությունների նման զարգացումը քիչ հավանական է։

«Աթլետիկի» հետ խաղում (0-1) ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում, իսկ «Բետիսի» հետ խաղը (5-2) անցկացրել է պահեստայինների նստարանին: Ռակիտիչի պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ