Իրազեկում քաղաքացիներին. Հարկադիր կատարողը կատարողական վարույթի շրջանակում կարող է նաև վարույթի կողմ չհանդիսացող անձանց նկատմամբ պարտավորեցման որոշում կայացնել։
«Հարգելի քաղաքացի,
Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով հարկադիր կատարողին իրավունք է վերապահվել անհրաժեշտության դեպքում կատարողական վարույթի կողմ չհանդիսացող անձանց նկատմամբ պարտավորեցման որոշում կայացնել:
Մասնավորապես՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն.
Կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը կարող է որոշում կայացնել կատարողական վարույթի կողմերին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն կամ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին, եթե առանց դրա հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարումը՝ հիմնավորելով նման անհնարինությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: