«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն իր հայրենակից Նեյմարին չի ընդգրկել աշխարհի լավագույն 3 ֆուտբոլիստի իր եռյակում:
«Այժմ աշխարհի լավագույն խաղացողը դա Մեսսին է:
Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդն է, և ես չգիտեմ, թե ով է երրորդը, բայց դա Նեյմարը չէ:
Առաջին հերթին այն պատճառով, թե ինչ տեղի ունեցավ նախորդ մրցաշրջանում», – բրազիլացու խոսքերն է փոխանցում AS-ը: