Կոլումբիայում ոստիկանությունը մոտ 300 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրանյութ է հայտնաբերել, որը փորձել են տեղափոխել ավտոմեքենայով՝ երկու դագաղի մեջ դրված: Այս մասին գրում է bbc.com-ը։
Մարիխուանան տեղափոխող ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինները նշել են, որ թմրանյութը հայտնաբերել են սովորական ճանապարհային ստուգման արդյունքում։
Հուլիսի վերջին հաղորդվել էր, որ հոլանդացի վազորդուհի Մադիա Գաֆուրը ձերբակալվել է գերմանացի ոստիկանների կողմից, որոնք նրա ավտոմեքենայում թմրանյութեր են հայտնաբերել։
Գաֆուրի ավտոմեքենայում 50 կիլոգրամ մետամֆետամին և էքստազի տեսակի թմրանյութեր են հայտնաբերվել, որոնց արժեքը գնահատվում է 2 միլիոն եվրո։ Իրավապահ մարմինների վարկածի համաձայն՝ մարզուհին փորձել է թմրանյութն անցկացնել Նիդեռլանդներ։