fbpx
Կառավարություն

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ տեսչական մարմնում և ՊՎԾ-ում

Օգոստոսի 28-ին պետական երկու գերատեսչություններում` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում և պետական վերահսկողության ծառայությունում (ՊՎԾ) անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:

Երկու հաստատություններում ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների ղեկավարությամբ կազմակերպվել էին ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը թեմայով շտաբային ուսումնավարժություններ:

Միջոցառումների նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունն իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ, ստուգել ՔՊ շտաբերի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, գնահատել ՔՊ պլանի իրատեսությունը:

Ուսումնավարժությունների ընթացքում առարկայորեն քննարկվել են ՔՊ կազմավորումների անձնակազմի նախապատրաստման, գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխարինելիության հետ կապված հարցերը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ