Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը, ինչպես նաև ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ջոզեֆ Դանդորֆը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում անդրադարձել են Թուրքիայի հետ ունեցած խնդիրներին՝ կապված նոր սերնդի F-35 կործանիչների հետ։
Վերջերս Պենտագոնը ԱՄՆ-ին դուրս է թողել F-35-ների ծագրից։ Հիմնական պատճառն այն է, որ չնայած ամերիկյան ղեկավարության բազմաթիվ զգուշացումներին ու կոչերին, Թուրքիան այդպես էլ չհրաժարվեց ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու մտադրությունից։ Թուրքիան հույս ուներ, որ կարող է ձեռք բերել և ամերիկյան կործանիչները, և ռուսական համակարգերը։
Էսփերը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան նորից կարող է վերականգնվել F-35 –ների ծրագրում, եթե հետքայլ անի S-400-ների հարցում, ասել է.
«Այս հարցում ես շատ պարզ եմ եղել թե հանրության, թե թուրք գործընկերների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարություններում։ Կամ S-400-ները, կամ F-35-ները։ Կամ առաջինը, կամ երկրորդը, երկուսը մի տարածքում չեն կարող, նույնիսկ եթե մեկը ավտոտնակում կանգնեցված վիճակում լինի», – ասել է ամերիկացի պաշտոնյան։
Անդրադառնալով F-35-ների ծագրում Թուրքիայի վերականգնման հավանականությանը՝ ամերիկացի զինվորականը նշել է, որ իրենք կարող են այդ հարցը քննարկել միայն այն դեպքում, եթե Թուրքիան ամբողջովին դուրս գա S-400-ների ծրագրից։
Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։