fbpx
Էկո

«Էլարդը» դրսևորեց իրեն որպես բավական բարձր պրոֆեսիոնալներով համալրված կազմակերպություն. Միսկարյան

ՔՈ կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը իր Facebook-ի էջում անդրադարձել է «Էլարդ» ընկերության ներկայացուցիչների հետ երեկ կազմակերպված տեսակապին:

«Նայեցի կառավարության կազմակերպած ուղիղ միացման տեսագրությունը։ Ողջունելի է այն, որ վարչապետը ականջալուր եղավ հանրության որոշ ներկայացուցիչների կողմից բարձրացված արդարացի առաջարկին և, խնդրին օբյեկտիվ մոտեցման պատրաստակամությունը ևս մեկ անգամ ապացուցելով, համաձայնեց կազմակերպել վերոնշյալ երկխոսությունը` անձամբ լսելու համար «Էլարդ»-ից այն մասին, թե ինչ է գրված չարչրկվող եզրակացության մեջ, այլ ոչ թե լսել Իվանյանի միջնորդավորված «հիմնավորումները» հանքի շահագործմանը դրական կողմերի մասին։

Բազմաթիվ են այս տեսագրությունից բխող խնդիրներն ու հարցադրումները, բայց հիմա դրան չեմ անդրադառնա, կցանկանամ խոսել մի դրական երևույթի մասին.

Այս ամբողջ մանիպուլյացիաների ու անպատասխանատվության թոհուբոհում պետք է արձանագրել, որ ի ուրախություն մեզ «Էլարդ»-ը դրսևորեց իրեն որպես բավական բարձր պրոֆեսիոնալներով համալրված կազմակերպություն։ Սա թերևս այն շրջադարձային, կարևոր ելակետն է, որ թույլ կտա մեզ լուծել «Լիդիան»-ի հետ կապված այս թնջուկը առանց ներքաղաքական, ներպետական շոշափելի ցնցումների, համերաշխության և համախոհության մթնոլորտում։

Բարին ընդ բոլորիս։
Ամուլսարը սար է մնալու»:

https://www.facebook.com/gmiskaryan/posts/3537396662953024

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ