fbpx
Իրավական

Վայոց ձորի մարզպետի նախկին տեղակալը համալսարանի կեղծ դիպլոմ է ներկայացրել

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Վայոց ձորի մարզպետի նախկին տեղակալ Ռազմիկ Տոնոյանի նկատմամբ։

Վերջինս 2018 թվականից մինչև այս տարվա հուլիս ամիսն աշխատել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ և պարզվել է, որ նա կառավարության անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կեղծ դիպլոմ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ