Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգույեն Ֆու Չոնգին՝ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Նախագահը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ երկու երկների միջև սերտ կապերը կշարունակեն հիմք ծառայել առավել արգասաբեր հարաբերությունների համար, և երկկողմ առևտրի, բազմաոլորտ կապերի խթանմանն ուղղված համագործակցությունը կընդլայնվի։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։