Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում շփվել իր հոր՝ Թոմաս Մարքլի հետ: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Նա իր որոշումը բացատրել է նրա «մշտական դավաճանություններով»: Հրապարակման աղբյուրները նշում են, որ Մեգան Մարքլը և նրա ամուսին արքայազն Հարրին չեն պատրաստվում երբևէ իրենց որդուն՝ Արչի Հարիսոնին ցույց տալ Թոմասին : Իհարկե, Մեգանի համար շատ դժվար է, բայց նա պետք է պաշտպանի իրեն, իր ամուսնուն և երեխային։