Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը վիճել են Netflix կինոստուդիայի հետ՝ թագավորական ընտանիքի կյանքին նվիրված վավերագրական սերիալի նկարահանումների պատճառով։ Այս մասին հայտնում է PageSix-ը։
Հրատարակության աղբյուրի փոխանցմամբ՝ Եղիսաբեթ II թագուհու մահից հետո զույգը որոշել է փոփոխություններ կատարել նախագծում, որը ստեղծվել է երկու տարվա ընթացքում։
Ըստ Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի, ավելի վաղ ստեղծված նյութերը կարող են բացահայտող տեղեկություններ պարունակել Չարլզ III թագավորի, թագուհի Կոնսորտ Կամիլայի, ինչպես նաև Ուելսի արքայազն և արքայադուստր՝ Ուիլյամի ու Քեյթի մասին:
Նկարահանող խումբն ու Netflix-ի ղեկավարությունը հրաժարվել են կատարել Մեգանի և Հարիի խնդրանքն ու որոշ կետեր հեռացնել նախագծում զույգի լուսաբանած պատմություններից։
«Նրանք կոնտենտի վերադարձի լուրջ պահանջներ են ներկայացրել, որն այնպես են ներկայացրել, թե Netflix-ի որոշ աշխատակիցներ կարծում են՝ եթե վերադարձը լինի, ապա գործնականում անորոշ ժամանակով կհետաձգի նախագիծը», – հայտնել է աղբյուրը:
