fbpx
Գիտություն

Երկրի վրա ամենաարագ կենդանին խխունջն է. գիտնականներ

Conus catus ծովախխունջը, հավանաբար, չի էլ կասկածում, որ իր ցամաքային նախնիները դանդաղկոտության համբավ ունեն: Այս գիշատչի հարձակումն իր արագությամբ կարող է համեմատվել ինքնաձիգի կրակոցի հետ: Այս մասին հայտնում է Vesti-ն:

Հետազոտողները հույս ունեն խխունջի անատոմիական կազմի գաղտնիքները կիրառել հիմնովին նոր ռոբոտներ մշակելու համար:

Հետազոտությունը, որը վկայում է այն մասին, որ Conus catus ծովախխունջը մոլորակի ամենաարագ էակն է, հրապարակվել է Current Biology ամսագրում:

Ցամաքային խխունջները սովորաբար խոտակեր են, այդ պատճառով նրանք շտապելու կարիք չունեն: Իսկ Conus catus-ը որսում է ձկների և այլ ծովային կենդանիների: Դրա ռադուլան (մոլյուսկներին բնորոշ «ատամները») էվոլյուցիայի ենթարկվելով վերածվել է որսատեգի և լցված է նյարդապարալիտիկ թույնով: Գիշատիչը պետք է շատ արագ նետի այն, որպեսզի նույնիսկ ամենախլրտուն ձուկը չփախչի իր ճակատագրից:

Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ խխունջի որսատեգը 100 անգամ ավելի արագ է, քան պահանջվում է այդ խնդրի լուծման համար: Գերարագ տեսախցիկը ֆիքսել է, որ «սարքը» հասնում է 0,1 միլիվայրկյանի:

Ընդ որում, դրա առավելագույն արարգությունը հասնում է 400 կմ/2վ-ի: Նման թվերը հատուկ են ինքնաձիգից արձակված փամփուշտին:

Նման ցուցանիշները խխունջին դարձնում են ամենահայտնի մոլյուսկն ու, ինչպես նշվում է գիտական հոդվածում, ամենաարագը մոլորակում:

«Մենք դեռևս փոքր ինչ զարմացած ենք այն փաստից, որ կոնուսային խխունջներն այդքան արագ են՝ չնայած նրան, որ դրանց արդյունահանումը 2 անգամ ավելի դանդաղ է»,- խոստովանում է Իրվայնում գտնվող Կալիֆոռնիական համալսարանի հետազոտական խմբի ղեկավար Էմանուել Ազիզը:

Աղբյուրը՝ news.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ