ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բարկացրել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի քննադատությունն իր հասցեին: Վերջինս Թրամփին մեղադրել է գոլֆ խաղալու մեջ՝ միջազգային միջոցառմանը մասնակցելու փոխարեն: Խոսքը Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտի հիշատակի միջոցառումներին չմասնակցելու մասին է։ Խանը նաև հայտարարել էր, որ Թրամփը «խիստ զբաղված էր», քանի որ «Դորիան» փոթորկի խնդիրն էր լուծում գոլֆի դաշտում։
Ի պատասխան այս հայտարարությունների՝ Թրամփը նշել է, որ Խանն ուղղակի ոչ կոմպետենտ է, ու անհանգստացել է միայն այն բանի համար, որ ինքն ընդամենը փոքր ռաունդ է խաղացել։
«(Իմ փոխարեն) Օբաման կթռչեր Հավայիներ։ Իսկ Խանը լավ կանի կենտրոնանա դանակահարությունների դեպքերի վրա, որոնք Լոնդոնում լրիվ դուրս են եկել վերահսկողությունից։ Մարդիկ նույնիսկ վախենում են փողոց դուրս գալ։ Նա ահավոր քաղաքապետ է, որը պետք է հեռու մնա այդ գործից», – գրել է Թրամփը Twitter-ի իր էջում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը չի մեկնել Լեհաստան, որտեղ անցկացվում են Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի տարելիցի օրվա միջոցառումները։
….”knife crime,” which is totally out of control in London. People are afraid to even walk the streets. He is a terrible mayor who should stay out of our business!
— Donald J. Trump (@realDonaldTrump) September 3, 2019