Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Մոսկվա: Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այցը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 8-10-ը:
Պատվիրակության կազմում են՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և այլք: