Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ուժեղ շոգի պայմաններում կարող են օգտագործվել ձյուն արտադրող մեքենաներ, որպեսզի հանդիսատեսի համար ավելի հարմարավետ լինի մրցումներին հետևելը, հաղորդում է Reuters-ը:
Մեքենաները գործի կանցնեն, եթե օդի ջերմաստիճանը գերազանցի 30 աստիճանը: Սեպտեմբերի 13-ին Տոկիոյում տեղի կունենա նմանատիպ փորձարկում, որի ընթացքում մեքենաները կարտադրեն 2 տոննա ձյուն:
Նշվում է նաև, որ մարաթոնյան վազքի մասնակիցները մեկնարկի դուրս կգան տեղական ժամանակով առավոտյան ժամը 06:00-ին՝ շոգից խուսափելու համար: Մրցատարածության որոշ հատվածներում կգործեն հովացնող համակարգեր, որոնք 8 աստիճանով կնվազեցնեն ջերմաստիճանը:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պածտոնական կայքից։