Կոպա Ամերիկա․ Արգենտինան չեմպիոն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Կոպա Ամերիկա․ Արգենտինան չեմպիոն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Այս գիշեր ավարտին մոտեցավ Կոպա Ամերիկան։ Եզրափակիչում միմյանց հետ մրցեցին լատինամերիկյան ֆուտբոլի 2 «ոխերիմ թշնամիները»՝ Արգենտինան և Բրազիլիան։

Հանդիպումը կայացավ բրազիլական «Մարականա» մարզադաշտում։

Խաղի հաշիվը բացվեց 22-րդ րոպեին․ աչքի ընկավ արգենտինացիների առաջատարներից Անխել Դի Մարիան, ով շատ գեղեցիկ կերպով կասեցրեց գնդակն ու դարպասապահի գլխի վրայով այն ուղարկեց դարպասը։

Առաջին ու երկրորդ խաղակեսերի մնացած ժամանակահատվածում Բրազիլիան ամեն ինչ արեց հաշիվը հավասարեցնելու համար։ Չնայած այս ջանքերին, պետք է նշել, որ բրազիլացիներն անընդհատ տարվում էին անհատական խաղով ու պարբերաբար կորցնում էին գնդակը։ Գրոհներից մեկի ժամանակ էլ Բրազիլիան գրավեց Արգենտինայի դարպասը, բայց բրազիլացի ֆուտբոլիստը խաղից դուրս իրավիճակում էր ու գոլը չհաշվվեց։

Այսպիսով՝ Արգենտինան կարողացավ պատվով մինչև վերջ անխոցելի պահել սեփական դարպասը ու հռչակվեց Ամերիկայի գավաթի հաղթող։

Նշենք, որ սա պատմական էր Լիոնել Մեսսիի համար, քանզի արգենտինացի աստղը մինչ այս ոչ մի տիտղոս չէր նվաճել հավաքականի կազմում ու վերջապես դա նրան հաջողվեց։ Ամենայն հավանականությամբ, Մեսսիի նաև շանս կստանա 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ՝ այս անգամ արդեն նվաճելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

https://www.youtube.com/watch?v=PY9kqjiMqj4

Ամենաթարմ