Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բայց հետաքրքիր է, որ առավել կարևոր հարցն է մնացել ուշադրությունից դուրս։
Եթե դեռ կոմունիստական վարչակազմի օրոք է ԿԳԲ-ն իր տեղական հայաստանյան կառույցից արխիվները վերցնում, դեռ ինչ-որ տեղ տրամաբանական հիմք կա, բայց երբ անկախ կոչվող պետության ազգային անվտանգության ծառայության արխիվներն են հայտնվում ենթադրաբար ռուսական ՖՍԲ/ԿԳԲ-ի տնօրինության տակ, ապա այս դեպքում գործ ունենք արդեն անկախ պետության դե յուրե փաստից լուրջ քրեական հանցագործության փաստի հետ։
Բազմիցս հայտարարել եմ և նորից հայտարարում եմ, թե քրեական գործ հարուցվե՞լ է այս փաստի հիմքով, եթե այո՛, ապա քննությամբ ի՞նչ է պարզվել և ովքե՞ր են անմիջական պատասխանատուներն այդ հանցագործության կատարման համար, իսկ եթե քրեական գործ չի հարուցվել, ապա ինչո՞ւ, և վերստին, ինչո՞ւ չեն կրում պատասխանատվություն ազգային անվտանգության դեմ կատարված հանցագործության փաստով քրեական գործ չհարուցելու համար։
Օրը ցերեկով գործ ունենք պաշտոնատար անձանց կողմից կատարված թե՛ հանցագործության, թե՛ այդ հանցագործության փաստով քրեական գործ չհարուցելով կանխամտածված անգործության հետ»։
https://www.facebook.com/asakunts/posts/2157907097842408