fbpx
Սպորտ

Բեքհեմը բանակցություններ կսկսի Մեսսիի գործակալների հետ. Mirror

«Ինտեր Մայամի»-ի սեփականատեր Դևիդ Բեքհեմը հավանաբար պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հետ: Այս մասին փոխանցում է Mirror-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ անգլիացի նախկին ֆուտբոլիստն արդեն կապ է հաստատել Մեսսիի գործակալների հետ, որ իմանա նրանց դիրքորոշումն այս հարցի շուրջ: Դեռևս լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում:

ՄԼՍ-ն ներկայացնող ակումբը մտադիր է անմիջապես գրավել հանրության ուշադրությունը։ Դա է պատճառը, որ ակումբը պլանավորում է 32-ամյա ռմբարկուի հրավերն այն բանից հետո, երբ կավարտվի նրա համաձայնագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ:

Բեքհեմը գնահատելով ստեղծված իրավիճակը՝ պատրաստվում է ցմահ պայմանագիր առաջարկել «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ