Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել պատգամավորների անձեռնմխելիության կասեցման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։
Ուկրաինայի Սահմանադրության 80-րդ հոդվածի նոր ձևակերպումը չի պարունակում այն դրույթները, ըստ որոնց՝ երաշխավորվում է պատգամավորների պառլամենտական անձեռնմխելությունը։
Ներկայումս արգելվում է Ուկրաինայի պատգամավորներին առանց Գերագույն ռադայի համաձայնության քրեական պատասխանատվության ենթարկել։
Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի 2020թ․ հունվարի 1-ից։