Եվրամիության կազմից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկրին սպառնում է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի պակասությամբ, սահմանում բեռնափոխադրումների ընդհատումներով և զանգվածային բողոքներով: Այդ մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, նշվում է «կոշտ» Brexit-ին Միացյալ Թագավորության նախարարների կաբինետի նախապատրաստման պլանում, որը սեպտեմբերի 11-ին կառավարությունը հրապարակել է ընդդիմության ճնշման ներքո:
«Թարմ մթերքի որոշ տեսակների մատչելիությունը կնվազի: Կա այն բանի ռիսկը, որ խուճապային գնումները ընդհատումների կհանգեցնեն պարենային մատակարարման հարցում»,-ասվում է փաստաթղթում:
Առանձնապես բարդ իրավիճակ կստեղծվի բժշկական պատրաստուկների հարցում: Նաև կառավարությունը զգուշանում Է, որ առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալը կհանգեցնի այն բանին, որ բեռնատարները Լա Մանշը կանցնեն մինչև երկուսուկես օրվա տևողությամբ ուշացումներով, իսկ այդ իրադրությունը կարող Է տևել մինչև երեք ամիս: Բացի դրանից՝ բարդություններ կունենան այն ուղևորները, որոնք երկրից կհեռանան նավահանգիստներով և օդանավավակայաններով, իսկ երկրի որոշ տարածաշրջաններում վառելիքի պակաս կզգացվի։