fbpx
Իրավական

Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվել է

ԱԱԾ քննիչը մերժել է Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանների միջնորդությունը:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Դավիթ Սանասարյանը՝ գրելով.

«ԱԱԾ քննիչը (իրականում՝ վերադասը) մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը։ Եվ այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է եղել, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ իմ դեմ է։

Մի փոքր հույս ունեմ, որ դատախազությունն ավելի խելամիտ կգտնվի և չի ստանձնի այս կեղծ մեղադրանքն առաջ տանելու պատասխանատվությունը։

Իրավական Հայաստանն այլընտրանք չունի։

Սիրում եմ բոլորիդ»:

https://www.facebook.com/sanasaryan/posts/10220141521986491

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ