fbpx
Իրավական

Երևանում արագաչափ են գողացել

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Ավան վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Հ.-ին:

Վերջինս կասկածվում է սեպտեմբերի 12-ին ժամը 00:30-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ Երևան քաղաղքի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմաց մայթին տեղադրված արագաչափ սարքը գողանալու մեջ: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև գողացված արագաչափ սարքը:

Աղբյուրը՝ Shamshyan.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ