fbpx
Խորհրդարան

ԼՀԿ-ն կարևոր փոփոխություն է առաջարկում ԱԱԾ պետի և ոստիկանապետի նշանակման մասին. Միրզոյան

Սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ելույթում նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» կարևոր փոփոխություն է առաջարկում ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի նշանակման կարգի վերաբերյալ:

«Մենք չափազանց կարևոր փոփոխության մասին ենք խոսում՝ պետության կառուցվածքի, քաղաքական իշխանության պատասխանատվության, բարեփոխումների առումով, հատկապես այս բախտորոշ ժամանակաշրջանում: Անկեղծ լինենք, ճիշտ հասկանանք: Առաջարկը, որ «Լուսավոր Հայաստանն» անում է, մի քիչ այլ տեսքով արվել էր, և մենք դեմ ենք եղել: Ինչո՞ւ: Քանի որ այն ժամանակ առաջարկվում էր, որ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը նախարարներ լինեն, լինեն կառավարության անդամ, հարցուպատասխանի ժամանակ գան այստեղ, նստեն, որ իրենց հարցեր ուղղվեն»,- շեշտեց Միրզոյանը:

ԱԺ նախագահը նշեց՝ որ պատճառներից մեկն այն էր, որ իրենք չէին ցանկանում, որ այդ պաշտոնները լինեն քաղաքական:

«Մեր պետությունն ունի վատ փորձ, եկեք անկեղծ լինենք, ունենք մի քանի չստացված փորձ, երբ քաղաքական գործիչները ղեկավարել են Ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը, և արդյունքում այնքան էլ լավ բան չի ստացվել, նրանք ձեռք են բերել այնքան մեծ կշիռ, որ ոչ բնական ձևով ազդել են քաղաքական պրոցեսների վրա»,- նշեց Միրզոյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ