fbpx
Հասարակություն

Քաղաքապետարանը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը «Սանիթեք»-ի հետ

«Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագիրը քաղաքապետարանին բավական ամուր իրավական հիմքեր է տալիս պայմանագիրը միակողմանի լուծելու համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ՝ Բաբկեն Պիպոյանը:

«Քաղաքապետարանը պետք է հետևողական աշխատանք տանի, մի քանի օր չկատարած աշխատանքները ֆիքսի և ժամկետ տա, իսկ չկատարելու դեպքում՝ միակողմանի լուծի պայմանագիրը: Դատարան գնացողը Երևանի քաղաքապետարանը չէ, դատարան գնացողը «Սանիթեք» ընկերությունն է և, եթե նա իրոք ցանկանում է լուծել պայմանագիրը, դրա բոլոր հնարավորությունները կան»,- նշեց Պիպոյանը։

Պիպոյանի կարծիքով՝ ընկերությանը տրվող գումարները պետք է տրվեն համայնքին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ