«Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է կարիերան շարունակել «ՄԼՍ»-ում։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Տեղափոխության մասին համաձայնագիրը ամենայն հավանականությամբ կստորագրվի մոտ օրերս։
Ենթադրվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբը Լոս Անջելեսն է:
Եթե 33-ամյա խորվաթը համաձայնի տեղափոխվել ՄԼՍ, ապա նա կկարողանա մասնակցել միայն թիմի մարզումներին, քանի որ Ամերիկայի լիգայում տրանսֆերային պատուհանը այժմ փակված է:
Շշուկներ կան, որ ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված նաև քաթարյան ակումբները: