fbpx
Քաղաքականություն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հանդիպել է «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի հետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում այցելել է «Էրմիտաժ» թանգարան և հանդիպել թանգարանի տնօրեն, մեծ հայասեր Միխայիլ Պիոտրովսկու հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Սինանյանը կարևորել է հայերի դերը Պետերբուրգում, նշել, որ Հայաստանի և Երևանի օրեր հաճախ են կազմակերպվում քաղաքում, հայ մշակույթը ներկայացվում է ամենաբարձր մակարդակով:

Այնուհետև Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել թանգարանում: Աշխարհահռչակ թանգարանի 3 միլիոն նմուշը գերազանցող հավաքածուն համալրվել է նաև ուրարտական ժամանակաշրջանի ցուցանմուշներով: Էրմիտաժի հայկական մշակույթի մշտական սրահում ևս ներկայացված էին բացառիկ ցուցանմուշներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ