fbpx
Քաղաքականություն

«Սասնա Ծռեր»-ի հետ հանդիպմանը քաղաքական շատ մեծ կոնտեքստ հաղորդվեց․ Նիկոլ Փաշինյան

«Սասնա Ծռեր»-ի հետ հանդիպմանը քաղաքական շատ մեծ կոնտեքստ հաղորդվեց: Այս մասին այսօր՝ Վանաձորում հրավիրված ասուլիսի ժամանակ, այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և «Սասնա ծռերի»-ի ներկայացուցիչների հանդիպմանը։

«Ի վերջո, եկեք չմոռանանք, որ շատ երկար ժամանակ մենք ընդդիմադիր դաշտում գործել ենք և այդ ընթացքում նաև որոշակի հարաբերություններն են ձևավորվել։ Այո՛, քաղաքական առումով մենք հեռացել ենք, այդ հեռացումը եղել է հրապարակային, սկզբունքային հարցերի շուրջ տարաձայնություններ կային։ Բայց հասկանում ենք՝ մենք զուտ մարդկային շփումներ ենք ունեցել՝ Գարեգին Չուգասզյանին ու Ժիրայր Սեֆիլյանին ես բանտում այցելել եմ»,- ասաց նա։

Նա շեշտեց, որ ինքն այն տեսակետին չէ, որ վարչապետ դառնալուց հետո ինքը պետք է իրեն դիմող մարդկանց ասի, որ չի ցանկանում հանդիպել։

«Քաղաքական առումով միգուցե ճիշտ մոտեցում է չհանդիպելը՝ հաշվի առնելով շահարկումները, բայց մարդկային առումով ճիշտ մոտեցում չէ։ Այդ հանդիպումը դարձրել են մեծ վերլուծությունների առիթ, արդեն հատորներ են գրել, բայց ես իմ գործողություններում աշխատում եմ լինել պարզ։ Այնպես չէ, որ օրումեջ հանդիպում եմ այդ մարդկանց հետ, բայց ի՞նչ է, որ դրսում տեսնեմ, պետք է ճանապարհս փոխե՞մ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ