Այսօր՝ սեպտեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Եվրոպա Լիգայի խմբային փուլի շրջանակներում իտալական «Ռոման» ընդունեց թուրքական «Իստամբուլ Բաշաքշեհիրին»։
Հանդիպումը կայացավ «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում։ Առաջին խաղակեսի վերջին րոպեներին Ժունիոր Կայսարան բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Ռոմային»։ Էդին Ջեկոյի շեշտակի հարվածը 58-րդ րոպեին կրկնապատկեց «գայլերի» հաջողությունը։
Այնուհետև 71-րդ րոպեին կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլո խփեց «Ռոմայի» երրորդ գնդակը: Ավելացված ժամանակի երրորդ րոպեին Ջասթին Կլյուվերտը ստիպեց Մերթ Գյունոկին չորրորդ անգամ գնդակը հանել սեփական դարպասից։
Այսպիսով «Ռոման» վստահ հաղթանակ է տանում «Իստամբուլ Բաշաքշեհիրի» նկատմամբ։
«Ռոմա» – «Իստամբուլ Բաշաքշեհիր»՝ 4:0
Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ Սեպտեմբերի 22-ին, կկայանա «Բոլոնիա» – «Ռոմա» հանդիպումը։
https://www.youtube.com/watch?v=gSq-F62OgGM&fbclid=IwAR2NODBjY6HEBdQ98NCSJpXR5aOdHm1SvMdsdJ0lQSyKSqo9t5owbMG_XeE