fbpx
Սպորտ

Աշխարհի գավաթ․ Արոնյանն անցկացրեց 1/4-րդի առաջին պարտիան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։

Հայ շախմատիստն արդեն հասել է մրցաշարի 1/4-րդ եզրափակիչ, որի շրջանակներում երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։ Չնայած նրան, որ հայ գրոսմայստերը մեկ զինվորի առավելություն ուներ, վերջնախաղում ստացվել էր ոչ-ոքիի դրություն՝ տարագույն փղերով։ Արդյունքում՝ 44-րդ քայլին կողմերը խաղաղ դաշինք կնքեցին։

Պատասխան հանդիպումը կկայան այսօր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ