Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։
Արոնյանը 1/4-րդ եզրափակչի շրջանակներում պատասխան պարտիան է անցկացրել Մքասիմ Վաշիե-Լագրավի հետ։ Հայ շախմատիստն այս անգամ սպիտակ խաղաքարերով էր։ Ինչպես առաջին, այնպես էլ 2-րդ պարտիայի դեպքում խաղը ավարտվեց տարագույն փղերի վերջնախաղում։ Կատարյալ հավասար դիրքում կողմերը ոչ-ոքի համաձայնվեցին։
Այսպիսով՝ պայքարը տեղափոխվեց թայ-բրեք, որը կմեկնարկի վաղը։
Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան։