fbpx
Սպորտ

Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները Կիևում կմասնակցեն Պարա րաֆթինգի աշխարհի առաջնությանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներից վեցը հոկտեմբերի 8-14 կմեկներն Ուկրաինա՝ Պարա րաֆթինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

Նշենք, որ Կիևում կայանալիք առաջնությանը հերթական անգամ մասնակցելու համար մանկատան սաներին կուղեկցեն հաստատության երկու աշխատակիցներ՝ լոգոպեդը և հոգեբանը:

Մասնակիցների համար նախատեսված բոլոր ծախսերը հոգում է Պարա րաֆթինգի ֆեդերացիայի կողմից:

Նշենք, որ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները տարիներ շարունակ մասնակցել են Պարա րաֆթինգի աշխարհի առաջնություններին՝ վերադառնալով չեմպիոնի կոչմամբ և տարբեր մեդալներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ