«Ռեալ»-ի մարզչական շտաբը պնդում է, որ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մերժի Խորվաթիայի հավաքականի հրավերը՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերի համար:
Ինչպես փոխանցում է Marca-ն, «արքայական» ակումբում զգուշանում են, որ 34-ամյա խաղացողը կրկին կարող է վնասվածք ստանալ ազգային թիմի կազմում:
Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել երկու շաբաթ:
Հոկտեմբերին Խորվաթիայի ընտրանին կխաղա Հունգարիայի և Ուելսի ընտրանիների հետ: