Այսօր շահագործման է հանձնվել Չինաստանի մայրաքաղաք Պեկինի նոր օդանավակայանը:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, երկրի կառավարությունը օդանավակայանի շինարարության վրա շուրջ 63 միլիարդ դոլար է ծախսել:
«Դասին» կոչվող օդանավակայանը աշխարհում խոշորագույններից է, դրա տարածքը հավասար է 100 ֆուտբոլի խաղադաշտի: Նորակառույց օդանավակայանը չորս թռիչքուղի ունի և ի վիճակի է սպասարկել մարդատար և տրանսպորտային բոլոր տեսակի ինքնաթիռներ:
Չինաստանի իշխանությունները սպասելիքներ ունեն, որ օդանավակայանը կսպասարկի տարեկան շուրջ 72 միլիոն ուղևոր: