fbpx
Իրավական

Նորից գրեմ, որ հետո չասեք, թե չենք ասել․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում գրել է.

«Անցումային արդարադատության նշանակության մասին ևս մեկ անգամ.

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեմ հարուցված և հարուցվելիք քրեական գործերը նրանց կողմից կատարած հանցավոր գործողությունների հիմքով չի կարող բացահայտել պետության զավթման ողջ պատկերն ու մեխանիզմների ամբողջական պատկերը։

Չեն երևում կոնկրետ մարդիկ, որոնք տուժել են այդ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով՝ մարդու իրավունքների խախտումների արդյունքում։

Արդարության վերականգնումն ամբողջական չի լինի առանց մարդու իրավունքների խախտումների փաստերը ճանաչելու և խախտված իրավունքների դիմաց փոխհատուցումների հատկացման։

Բոլոր նրանք, ովքեր դեմ են անցումային արդարադատությանը, հենց սարսափում և խուսափում են կոնկրետ մարդկանց մարդու իրավունքների խախտումների փաստերի հետ առերեսումից, որի արդյունքում է միայն հնարավոր ճշմարտության ամբողջական բացահայտումն ու հասարակության առողջացումը։

Միմիայն քրեական հետապնդումների իրականացումը թողնում է պատժողական տպավորություն, որը կարող են օգտագործել որպես թեմա տարբեր մանիպուլիացիաների նպատակով։

Իսկ կոնկրետ մարդկային պատմությունների հավաքագրումը և ամբողջացումը, և այդ պատմությունների հրապարակայնացումը տեղ չի թողնի որևէ մանիպուլիացիաների և շահարկումների։

Ասեմ, նորից գրեմ, որ հետո չասեք, թե չենք ասել, չնայած ասել ենք դեռ անցած տարվա վերջին «ՀՀ վերականգնման ճանապարհային քարտեզում»»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ