fbpx
Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը Նորվեգիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում հանդիպում ունեցավ Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սորեյդեի հետ։

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններում համագործակցության ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ, ներառյալ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության ծրագրերի նախաձեռնման միջոցով։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր նորվեգացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումների լայն օրակարգը՝ որպես առաջնային գերակայություն ընդգծելով դատական համակարգի անկախության և անկողմնակալության ապահովումը և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Երկրում տեղի ունեցող գործընթացներում Հայաստանի ԱԳ նախարարն առանձնացրեց երիտասարդության և կանանց ակտիվ ներգրավվածությունը:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին միջազգային կառույցներում արդյունավետ փոխգործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը։

Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 27-ին։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ