fbpx
Իրավական

Ստիպված կլինենք խնդիրը միջազգային ատյաններում ներկայացնել․ Գագիկ Խաչատրյանի փաստաբան

Այն առաջընթացը, որը կար հեղափոխությունից հետո դատական համակարգում, այն, որ դատարանները որոշակի ազատություն, անկախություն ունեին, պետք է արձանագրել, որ կործանվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Վերաքննիչ դատարանը միակ հույն էր մնացել, որ կարող է անկախ որոշում կայացնել: Այս պահին Ռուբիկ Մխիթարյանի նման դատավորը, որը միշտ աչքի է ընկել իր կայացրած անկախ որոշումներով, այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել այն ճնշումները, որոնք առկա են իր նկատմամբ»,-ասաց փաստաբանը:

Երեմյանը նշեց, որ դատարանի որոշումը դեռ չի տրվել, սակայն, խորությամբ գործի նյութերին ծանոթ լինելով, պատկերացնում է, որ դատարանը գրելու է այնպիսի բան, որը իրավաբանության հետ կապ չի ունենալու:

«Դատարանը պարտավոր էր հիմնավոր կասկած արձանագրել, դրանից հետո ասել, որ կալանավորման հիմքեր կան, հետո ասել, որ գրավի կիրառումը այս դեպքում թույլատրելի չէ: Ըստ էության՝ այս ամենը սպասելի էր: Ցավով եմ նշում, որ դատական համակարգն այս վիճակում է հայտնվել»,-նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ օրենքով նախատեսված բոլոր քայլերը կձեռնարկեն, նաև կքննարկեն այս դատավորի հետ կապված կարգապահական հարցերը:

«Ես եզակի դեպքերում եմ նման քայլերի դիմում, բայց եթե այսքան ակնհայտ և կոպիտ խախտումներ են տեղի ունենում, ուղղակի պետք է արձագանքել դրան: Եթե վերաքննիչ դատարանը չկարողանա այս փաստերով որոշում կայացնել, ստիպված կլինենք խնդիրը միջազգային ատյաններում ներկայացնել»,-ասաց փաստաբանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ