Այսօր խորհրդրանում քննարկաման է ներկայացվել նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին նախագիծ: Նախագիծը ԱԺ ամբիոնից ներկայացրեց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։
Նախագծով առաջարկվում է 55 հազարից նվազագույն աշխատավարձի չափը հասցնել 68 հազար դրամի։ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ կառավարության հետ քննարկումների արդյունքում իրենք պարզել են, որ այս փոփոխության արդյունքում աշխատավարձի բարձրացում կլինի․
մոտ 55 հազար պետական աշխատողի մոտ,
մոտ 130 հազար մասնավոր աշխատողի մոտ։
Պատգամավորը վստահեցրեց, որ պետության վրա այդ բեռը կազմելու է 2 միլիարդ դրամ, և կառավարությունը համաձայն է նման ծախսեր կատարելուն։