fbpx
Սպորտ

Նովակ Ջոկովիչը Տոկիոյի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ. Japan Open (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, որն առաջին համարն է ստացել Տոկիոյի մրցաշարում, դուրս է եկել քառորդ եզրափակիչ՝ 6:3, 7:5 հաշվով հաղթելով Գո Սոեդային: Դիմակայությունը տևել է 1 ժամ 34 րոպե:

https://www.youtube.com/watch?v=3_3HNoGdHAk

Աշխարհի առաջին ռակետը 10 էյս է կատարել, թույլ տվել 2 կրկնակի սխալ ու իրացրեց 4 բրեյք-փոյնթ 12 հնարավորից: Սոեդայի ակտիվում 3 էյս է, 1 կրկնակի սխալ ու 1 բրեյք:

Նովակը հաղթել է 4-րդ մաչբոլից:

1 895 290 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կպայքարի Ֆրանսիան ներկայացնող Լյուկ Պույի հետ:

Japan Open-ի գործող չեմպիոնը ռուս Դանիլ Մեդվեդևն է, որը նախորդ եզրափակչում հաղթել է ճապոնացի Կեյ Նիսիկորիին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ