Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով խորհրդարանում ստեղծվում է «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողով»։
Ինչպես հայտնեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչներից ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հանձնաժողովը կազմված է լինելու 18 անդամից։
Ըստ նրա՝ քննիչ հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ է լինելու 100 միլիոն դրամ ֆինանսավորում։