«Այաքս»-ի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մեկնաբանել է իր՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին ասեկոսեները:
«Մրցաշրջանը կավարտեմ «Այաքս»-ում: «Ռեալ»-ում արդեն գիտեն իմ որոշման մասին:
Չեմ սիրում թիմեր փոխել մրցաշրջանի միջնամասում»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում Voetbal-ը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը 57 հանդիպում է անցկացրել ամստերդամյան թիմի կազմում՝ դառնալով 17 գոլի ու 13 արդյունավետ փոխանցման հեղինակ: