Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Նախագահը շնորհավորել է ներկաներին՝ արժևորել ուսուցիչների աշխատանքը և ընգծել, որ այսուհետ էլ կրթության ոլորտը լինելու է պետության ուշադրության կենտրոնում:
Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։