fbpx
Զինված Ուժեր

Կոթիում վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Տավուշի մարզի Կոթի գյուղում երեկ վիրավորում ստացած 28-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել է Կոթիի գուղապետ Ֆելիքս Մելիքյանը:

Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողը ամուսնացած չէ, նա այս պահին կենտրոնական կլինիկայում բուժում է ստանում, որից հետո կշարունակի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ առավոտյան՝ ժամը 10-11-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։ Վերջինս Կոթի գյուղի բնակիչ է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ